Հունվարի 19-ին «Սոսե» ՀԿ-ն, «Կանայք և խաղաղաշինությունը» ծրագրի շրջանակներում իրականացրել է
«Առաջին օգնություն և անվտանգություն» դասընթացը։ Դասընթացավարները Կարմիր Խաչի հրահանգիչներն էին։ Դասընթացին մասնակցել են Գորիսում ապաստանած արցախցի մեր հայրենակիցները, Գորիս քաղաքի և հարակից գյուղերի մանկավարժներ, ուսումնական հաստատությունների այլ ներկայացուցիչներ։ Դասընթացի մասնակիցները սովորեցին, թե քայլերի ինչպիսի հաջորդականությամբ է իրականացվում առաջին օգնությունը, ինչ պետք է անել արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես վարվել այրվածքների, արյունահոսության, հանկարծահաս հիվանդագին իրավիճակների և շնչուղիների խցանման դեպքում։ Կարևոր անդրադարձ եղավ նաև անվտանգության կանոների պահպանմանը հրետակոծությունների շամանակ։ Դասընթացը ուներ հատուկ ցուցադրական մասեր, որի ժամանակ մասնակիցները իրենք հանդես էին գալիս իբրև առաջին օգնություն տրամադրող։ Դասընթացը շատ արդյունավետ և օգտակար էր, իսկ վերջում մասնակիցներին տրամադրվեցին նաև առաջին օգնության փաթեթներ։