«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն շարունակում է «Առաջին օգնություն և անվտանգություն» թեմայով դասընթացները «Կանայք և խաղաղաշինությունը» ծրագրի շրջանակներում։ Այս անգամ դասընթացը կազմակերպվել էր Սյունիքի մարզի Կապան քաղաքի և հարակից գյուղերի շուրջ 40 կանանց համար։ Մասնակիցների շարքում կային բուժքույրեր, ուսումնական հաստատությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների ակտիվ և հետաքրքրված կանայք։
Դասընթացավարները Կապան քաղաքի Կարմիր խաչի փորձառու հրահանգիչներն էին։ Դասընթացը մեկնարկեց ԱԻՆ աշխատակիցը, որը ներկայացրեց անվտանգ վարքագծի կանոնները աղետների, հրետակոծությունների և գնդակոծությունների ժամանակ։ Հաջորդիվ մասնակիցները ծանոթացան առաջին օգնության տրամադրման հիմնական քայլերին, ինչպես նաև տեղեկացան, թե ինչ օգնություն պետք է տրամադրել անգիտակից տուժածին, որոնք են սիրտ- թոքային վերակենդանացման, արյունահոսությունների, այրվածքների ժամանակ անհրաժեշտ և ճիշտ գործողությունները։ Եվ իհարկե, դասընթացի ամենաուսուցողական և հետաքրքրական մասը ցուցադրական մասն էր, երբ մասնակիցները իրենք էին հանդես գալիս իբրև տուժած և առաջին օգնություն տրամադրող։