Փետրվարի 2-ին «Կանայք և խաղաղաշինությունը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ևս մեկ հետաքրքիր հանդիպում. այս անգամ արդեն Սիսիան համայնքում։ Հանդիպման թեման էր «Սիսիան համայնքի հնգամյա զարգացման պլանի քննարկումը»։
Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչ ազդեցություն ունի զարգացման պլանը կանանց և տղամարդկանց կյանքի որակի բարելավման վրա, արդյոք այն հավասարաչափ ներառում է կանանց և տղամարդկանց հիմնական կարիքներն ու պահանջները։ Հանդիպմանը մասնակցում էին Սիսիան համայնքի և հարակից վարչական շրջանների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցների և նախակրթարանի աշխատակիցներ և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին, արտահայտում իրենց կարծիքները և վերջում առաջարկություններ ներկայացրեցին՝ առաջիկայում Սիսիան համայնքի հնգամյա զարգացման պլանում դրանք ներառելու համար։ Առաջարկները կապված էին կոյուղաջրերի, էկոլոգիական խնդիրների, փողոցների լուսավորության, ճանապարհաշինարարության, կրթության որակի բարելավման, երեխաների համար զարգացման և դասապատրասման կենտրոններ ստեղծելու, մանկապարտեզների վերանորոգման և բակերի բարեկարգման հետ։
Մասնակիցները կարևորեցին կանանց և տղամարդկանց մասնակցությունը ՝ զարգացման պլանների մշակման և իրականացման աշխատանքներում։
Այս դասընթացը ստեղծվել է «Կանայք և խաղաղաշինությունը» ծրագրի կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն ՊԽԼԻ–ի և Մեծ Բրիտանիայի Կառավարության դիրքորոշումների հետ։
“This training is produced under project “Women and Peacebuilding” with financial support from the Government of the United Kingdom of Great Britain and Northern Ireland through a sub-grant from the Institute for War and Peace Reporting. The opinions, findings, and conclusions stated herein are those of the author[s] and do not necessarily reflect those of IWPR or the UK Government.”