Skip to content

«Կանայք և խաղաղաշինությունը»-Սիսիան

🔈«Առաջին օգնություն և անվտանգություն» թեմայով մեր հերթական դասընթացը այս անգամ Սիսիան համայնքում էր: Դասընթացին մասնակցում էին Սիսիան համայնքի և հարակից գյուղերի շուրջ 30 կին: Ինչպես և մնացած համայնքներում, այստեղ նույնպես մասնակիցները ծանոթացան անվտանգ վարքագծի կանոններին աղետների և հրետակոծությունների ժամանակ, իմացան, թե քայլերի ինչպիսի հերթականությամբ է պետք տուժածին տրամադրել առաջին օգնությունը, ինչպիսի գործողություններ պետք է անել այրվածքների և արյունահոսությունների ժամանակ, սիրտ-թոքային վերակենդանացման դեպքում:

🔴Դասընթացը ուղեկցվում էր նախաթեստերով և ամփոփիչ թեստերով, ինչպես նաև հատուկ ցուցադրական մասերով: Ամփոփիչ թեստերն ու ցուցադրական մասերի ճիշտ ներկայացումը մասնակիցների կողմից ևս մեկ անգամ փաստեցին, որ այս դասընթացները շատ արդյունավետ և օգտակար են:

—————————————————

📍Այս դասընթացը ստեղծվել է «Կանայք և խաղաղաշինությունը» ծրագրի կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն ՊԽԼԻ–ի և Մեծ Բրիտանիայի Կառավարության դիրքորոշումների հետ։

📍“This training is produced under project “Women and Peacebuilding” with financial support from the Government of the United Kingdom of Great Britain and Northern Ireland through a sub-grant from the Institute for War and Peace Reporting. The opinions, findings, and conclusions stated herein are those of the author[s] and do not necessarily reflect those of IWPR or the UK