«Առաջին օգնություն և անվտանգություն » թեմայով մեր դասընթացների շարքը եզրափակեցինք Մեղրի քաղաքում: Դասընթացին մասնակցում էին Մեղրի քաղաքի և հարակից գյուղերի շուրջ 40 կին: Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին, թե ինչպես և գործողությունների ինչպիսի հաջորդականությամբ է պետք տուժածին տրամադրել առաջին օգնությունը, ինչպես վարվել այրվածքների և արյունահոսությունների ժամանակ, սիրտ-թոքային վերակենդանացման դեպքում: Ինչպես և նախորդ դասընթացներին, այս դասընթացի ընթացքում նույնպես մասնակիցները իրենց գիտելիքները ստուգեցին և ամրապնդեցին գործնական վարժությունների, նախաթեստերի և ամփոփիչ թեստերի միջոցով:
Ուզում ենք առանձնահատուկ նշել, որ դասընթացին մասնակցում էին նաև Մեղրու տարածքային բժշկական կենտրոնի աշխատողները: Դասընթացը վարում էր Կարմիր խաչի հրահանգիչը:
———————————————–
Այս դասընթացը ստեղծվել է «Կանայք և խաղաղաշինությունը» ծրագրի կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն ՊԽԼԻ–ի և Մեծ Բրիտանիայի Կառավարության դիրքորոշումների հետ։
“This training is produced under project “Women and Peacebuilding” with financial support from the Government of the United Kingdom of Great Britain and Northern Ireland through a sub-grant from the Institute for War and Peace Reporting. The opinions, findings, and conclusions stated herein are those of the author[s] and do not necessarily reflect those of IWPR or the UK Government.”