Մեկնարկվել է «Դադարեցնել Բուլինգը» ծրագիրը #Սյունիքի մարզի դպրոցներում։ Արդեն իրազեկման դասընթացներ են իրականացվել #Տաթև համայնքի Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս և Կապանի Դավիթբեկ բնակավայրերի դպրոցներում։ Բացի աշակերտներից դասընթացին մասնակցել են նաև ուսուցիչներ։
Դասընթացի ընթացքում ցուցադրվեցին ծրագրի շրջանակներում պատրաստված անիմացիոն տեսանյութերը, որոնք ավելի էին ամրապնդում #բուլինգի և #կիբերբուլինգի մասին պատկերացումները ։ Գրեթե բոլոր դպրոցներում էլ աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում էին դասընթացին, արտահայտում իրենց կարծիքները և առաջ քաշում հետաքրքիր հարցադրումներ։
Հանդիպումները նպատակ ունեն դադարեցնել բուլինգը դպրոցակաների շրջանում։
Հետագա հանդիպումների մասին ևս կտեղեկացնենք։
————————————————————————-
Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
“This project was funded through a Department of State Public Diplomacy Section grant, and the opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State.”