Մեր կազմակերպության գործունեության կարևոր բաղադրիչներից են հետաքրքրաշարժ հանդիպումներն ու դասընթացները, որոնք ունեն ոչ միայն կրթական, իրազեկող, այլ նաև ժամանցային, ռելաքսացիոն բնույթ։
Կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է արտթերապիայի դասընթացներ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների հետ։
Արտթերապիան հոգեթերապիայի ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն ունի հոգեթերապևտիկ, հոգեշտկող, ինքնաբացահայտող և ինքնաճանաչողական նշանակություն։
Ի դեպ, արտթերապիայի մեր խմբակային հանդիպումները իրականացվում են ոչ միայն կազմակերպության գրասենյակում, այլև բնության գրկում՝ հագեցած մաքուր օդով, գեղեցիկ տեսարաններով և ջերմ մթնոլորտով