«Սոսե կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն հրավիրում է անիմացիոն տեսահոլովակ պատրաստող անհատներին և կազմակերպություններին՝ դիմելու «Իրազեկվածությունը պաշտպանություն է» թեմայով մրցույթին։
Մրցույթի արդյունքում ընտրված անհատը կամ կազմակերպությունը պետք է պատրաստի Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության դեմ պայքարի կոնվենցիայի վերբերյալ իրազեկման արշավի համար անիմացիոն տեսահոլովակ
Մրցույթին կարող են մասնակցել այն անհատներն ու ընկերությունները, որոնք ունեն անիմացիոն տեսահոլովակների պատրաստման առնվազն երեք տարվա փորձ (հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու և սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու փորձն կդիտարկվի որպես առավելություն)։
Հավակնորդներն իրենց պորտֆոլիոյում պետք է ներկայացնեն այնպիսի աշխատանքներ, որոնք կհամապատասխանեն սույն մրցույթի տեխնիկական ու բովանդակային պահանջներին։
Հետաքրքրված անձինք և կազմակերպությունները կարող են մինչև սույն թվականի հուլիսի 20-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և իրականացրած աշխատանքների օրինակները հետևյալ հասցեին՝ sose․ngo@gmail.com: Թեմա/Subject դաշտում նշել «անիմացիա—հայտ»։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել «Սոսե» ՀԿ նախագահ Լիանա Սահակյանին
+374 93 860 374 հեռախոսահամարով։