Skip to content

«Իրազեկվածությունը պաշտպանություն է» թեմայով մրցույթ.

«Սոսե կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն հրավիրում է անիմացիոն տեսահոլովակ պատրաստող անհատներին և կազմակերպություններին՝ դիմելու «Իրազեկվածությունը պաշտպանություն է» թեմայով մրցույթին։

📍Մրցույթի արդյունքում ընտրված անհատը կամ կազմակերպությունը պետք է պատրաստի Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության դեմ պայքարի կոնվենցիայի վերբերյալ իրազեկման արշավի համար անիմացիոն տեսահոլովակ🎥

🔴Մրցույթին կարող են մասնակցել այն անհատներն ու ընկերությունները, որոնք ունեն անիմացիոն տեսահոլովակների պատրաստման առնվազն երեք տարվա փորձ (հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու և սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու փորձն կդիտարկվի որպես առավելություն)։

🔴Հավակնորդներն իրենց պորտֆոլիոյում պետք է ներկայացնեն այնպիսի աշխատանքներ, որոնք կհամապատասխանեն սույն մրցույթի տեխնիկական ու բովանդակային պահանջներին։

📩Հետաքրքրված անձինք և կազմակերպությունները կարող են մինչև սույն թվականի հուլիսի 20-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և իրականացրած աշխատանքների օրինակները հետևյալ հասցեին՝ sose․ngo@gmail.com: Թեմա/Subject դաշտում նշել «անիմացիա—հայտ»։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել «Սոսե» ՀԿ նախագահ Լիանա Սահակյանին

📞 +374 93 860 374 հեռախոսահամարով։