«Սոսե» ՀԿ-ն Կանանց հիմնադրամի աջակցությամբ «Կանայք ապահով են և անվտանգ» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Ինքնախնամք» թեմայով դասընթաց։
Ի°նչ է ինքնախնամքը,
ինչպե°ս է այն իրագործվում,
ինչպե°ս է ազդում հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։
Այս և նմանատիպ հարցերի մասին խոսվեց հանդիպման ընթացքում։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց ինքնախնամքի իր բանաձևն ու արդյունավետությունը։
«Ինքնախնամքին» հաջորդեց հանդիպման 2-րդ մասը` արտթերապիան, որի ընթացքում մասնակիցները նկարելու միջոցով բացահայտեցին իրենց վախերը, քննարկեցին դրանց հաղթահարման մեթոդներն ու ուղիները։