Skip to content

Դասընթացավարի հայտարարություն

Համագործակցության ևս մեկ հնարավորություն‼️

?«Սոսե Կանանց Հիմնահարցեր » հասարակական կազմակերպությունը «Իրազեկվածությունը պաշտպանվածություն է » ծրագրի շրջանակներում փնտրում է դասընթացավար։

Մրցույթին մասնակցելու պահանջներ․

?Դասընթաց վարելու փորձառություն և գիտելիքներ «Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության դեմ պայքարի կոնվենցիայի» վերաբերյալ,

?Դասընթացավարի համապատասխան որակավորումը ցանկալի է,

?Դասընթացների մոդուլներ պատրաստելու և գործարկելու, հաշվետվություններ կազմելու պատշաճ փորձառություն,

?Թիմային աշխատանքի, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի կազմակերպման կարողություն,

?Գենդերազգայուն մոտեցում։

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական։?

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք մինչև Սեպտեմբերի 1️⃣5️⃣-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականը ?[email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «դասընթացավար – Իրազեկվածությունը պաշտպանվածություն է»

Հարցերի դեպքում ?093 860 374 ։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

The project is implemented within the frames of the Council of Europe project “Ending Violence against Women and Promoting Gender Equality in Armenia”.