Skip to content

«Կանայք բանակցություններում» ծրագրի շրջանակներում դասընթացավարի հայտարարություն

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» կազմակերպությունը « Կանայք բանակցություններում » ծրագրի շրջանակներում փնտրում է դասընթացավար։

💬Ծրագրի նպատակն է նպաստել Վայոց Ձորի և Սյունիքի մարզի կանանց և երիտասարդների մասնակցությանը բանակցային գործընթացներում:

Մրցույթին մասնակցելու պահանջներ🔽🔽🔽

🔴Առնվազն 5 տարվա դասընթացավարի փորձառություն բանակցություններ վարելու և ճգնաժամային կառավարման ոլորտում,

🔴Տեղեկացվածություն և համապատասխան գիտելիքներ տեղական անվտանգության պլանների մասին,

🔴 Համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն,

🔴 Հայերեն լեզվի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),

🔴 Դասընթացների մոդուլներ պատրաստելու և գործարկելու, հաշվետվություններ կազմելու պատշաճ փորձառություն,

🔴 Թիմային աշխատանքի, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի կազմակերպման ճկունություն:

Դիմելու ընթացակարգը 🔽

Հետաքրքրված անձինքն պետք է ներկայացնեն ինքնակենսագրական և նախկին փորձառությունից որևէ մոդուլի օրինակ։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև սեպտեմբերի 1️⃣2️⃣ -ը ուղարկել վերոնշյալ փաստաթղթերը՝ 📧 [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «դասընթացավար-Կանայք բանակցություններում»։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ` Լիանա Սահակյանին

☎️ +374 93 860 374