#ԴադարեցնելԲուլինգը ծրագրի շրջանակներում կայացավ իրազեկման հանդիպում այս անգամ Սիսիան քաղաքում։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԳ և ԸԲԿԲ ոստիկանության ներկայացուցիչը, հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցներ, հոգեբաններ և ծնողներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին #բուլինգի և #կիբերբուլինգի կանխարգելման ուղիներն ու միջոցները, ինչպես նաև աշակերտների համար ապահով և բարենպաստ ուսումնական միջավայր ստեղծելու կարևորությունը։ Մասնակիցները կիսեցին իրենց փորձը, քննարկեցին դպրոցում առկա դեպքերը և ներկայացրեցին #բուլինգի կանխարգելման իրենց առաջարկները։
Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին նաև անիմացիոն տեսահոլովակները։
Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
“This project was funded through a Department of State Public Diplomacy Section grant, and the opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State.”