«Սոսե»ՀԿ-ն ,Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով 2023թ-ի օգոստոս ամսից սկսել է իրականացնել «Ուժեղ Կանայք Ուժեղ Համայնք» ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել Սյունիքի մարզի ՝Սիսիան, Կապան և Մեղրի համայնքների հնգամյա զարգացման պլանները և այն դարձնել կանանց և տղամարդկանց կարիքներին համահունչ ։