#ՀզորացնելԿանանցԿարողություններըՀավասարԱռաջխաղացմանՀամարՀայաստանում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ շատ կարևոր ևս մեկ հանդիպում։
ՀՀ մարզերի կանայք և աղջիկները հնարավորություն ունեցան հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանին և Ալխաս Ղազարյանին, ինչպես նաև «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանին և Արմենուհի Կյուրեղյանին։
Հանդիպման խոսնակները կիսվեցին անցած ճանապարհով, հաջողության պատմություններով և դժվարություններով։ Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր կրթության և առողջապահության ոլորտների, կանանց քաղաքական ակտիվության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահության հիմնախնդիրների և սոցիալական աջակցությանն ուղղված պետական ծրագրերի մասին։
Այս ձևաչափով հանդիպումները նպատակ ունեն ևս մեկ քայլով խթանել կանանց ակտիվությունն ու բարձրացնել նրանց դերը քաղաքական և հասարակական կյանքում