Հայաստանում #Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացավ «Կանայք բանակցություններում» նախաձեռնության առաջին հանդիպումը, որին մասնակցում էին #Վայոց Ձորի և #Սյունիքի մարզի կանայք, երիտասարդ աղջիկներ և տղաներ, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին #անվտանգության գործընթացներին կանանց և տղամարդկանց հավասար մասնակցայնության կարևորությունը, ինչպես նաև անվտանգային գործընթացներին առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր։
Անդրադարձ կատարվեց #ՄԱԿ-ի #1325 բանաձևին, քննարկվեց բանաձևի 4 հիմնասյուները։ Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները վեր հանեցին իրենց համայնքներում առկա անվտանգային խնդիրներն ու առաջնահերթությունները և առաջարկեցին դրանց համար լուծման քայլեր։
Հանդիպումն անցավ շատ հագեցած, առողջ քննարկումներով և վերլուծություններով:
#EmbassyofArmeniainTheNetherlands