եկնարկեցինք #ԻրազեկվածությունըՊաշտպանություն է թեմայով առաջին հանդիպումը #Սիսիան համայնքում։
Հանդիպմանը մասնակցում էին Սիսիան համայնքի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, հարակից վարչական շրջանների վարչական ղեկավարները, համայնքային ծառայողներ, ՄՍԾ Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրենն ու սոցաշխատողը, Վորլդ Վիժն կազմակերպության սոցաշխատողը,ինչպես նաև հետաքրքրված անձինք։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» կարգավորումները, կարծրատիպերն ու միֆերը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներն ու լուծման մեխանիզմերն՝ ըստ կոնվենցիայի։
Դասընթացն անցավ շատ հետաքրքիր, վարժություններով, խաղերով և օրինակներով հագեցած։ Մասնակիցները ակտիվ ներառվում էին դասընթացին, ներկայացնում անանուն օրինակներ և դեպքեր, ինչպես նաև հնչեցնում իրենց մտահոգող հարցադրումները։
Բոլորը միանշանակ կարևորեցին նման իրազեկման դասընթացների կարևորությունն և շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
The project is implemented within the frames of the Council of Europe project “Ending Violence against Women and Promoting Gender Equality in Armenia”.