«Կանայք ապահով են և անվտանգ» ծրագրի շրջանակներում «Սոսե» ՀԿ-ն շարունակում է իր հանդիպումների շարքը։ Հերթական հանդիպման թեման էր՝ «Բռնություն երեխաների հանդեպ․ բուլինգը դպրոցում»։
Ի՞նչ է բուլինգը
Բուլինգի տեսակներն ու հետևանքները
Ինչպե՞ս կանխարգելել բուլինգը
Այս և նմանատիպ հարցերի անդրադարձանք հանդիպման առաջին մասում։
Հանդիպման երկրորդ մասում կազմակերպության հոգեբանը խոսեց վախերի, դրանց արտահայտման ձևերի մասին, ինչպես նաև քննարկվեցին վախերից ազատվելու եղանակները։