Շարունակում ենք «Իրազեկվածությունը պաշտպանություն է» թեմայով մեր հանդիպումների շարքը այս անգամ արդեն #Գորիս համայնքում։
Հանդիպմանը մասնակցում էին Գորիս համայնքի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության բաժնի պետը, #Հարթաշեն բնակավայրի վարչական ղեկավարը, #Վերիշեն, #Ակներ, #Խնձորեսկ վարչական բնակավայրերից, համայնքային ծառայողներ, տարբեր վարչական շրջանների,ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ՄՍԾ-ի աշխատողներ, ոստիկանության ԱԳ և ԸԲԿ բաժնի աշխատակիցներ։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» կարգավորումները, կարծրատիպերն ու միֆերը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներն ու լուծման մեխանիզմերն՝ ըստ կոնվենցիայի։
Դասընթացն անցավ շատ արդյունավետ՝ վարժություններով, խաղերով և օրինակներով հագեցած։ Մասնակիցները ակտիվ մասնակցում էին դասընթացին, ներկայացնում անանուն օրինակներ և դեպքեր, ինչպես նաև հնչեցնում իրենց մտահոգող հարցադրումները։
Ինչպես ծրագրի շրջանակներում իրականացրած նախորդ հանդիպմանը, այս հանդիպման ընթացքում ևս բոլոր ներկաները միանշանակ կարևորեցին նման իրազեկման հանդիպումների առկայությունն ու շարունակականությունը, նաև հնչեցին բազմաթիվ առաջարկներ՝ նման հանդիպումները տարբեր ձևաչափերով և տարբեր համայնքներում իրականացնելու վերաբերյալ։
———————————————————-
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
The project is implemented within the frames of the Council of Europe project “Ending Violence against Women and Promoting Gender Equality in Armenia”.