«Կանայք ապահով են և անվտանգ» ծրագրի շրջանակներում իրականացրինք վերջին ամփոփիչ հանդիպումները։ Այս անգամ թեման #ԱռողջՀարաբերություններ-ն էր։
Թեմայի շրջանակներում քննարկեցինք հասարակությունում առկա կարծրատիպերը, առողջ հարաբերությունների համար անհրաժեշտ նախապայմաններն ու խոչընդոտները։ Մասնակիցները ներկայացրին առողջ հարաբերությունների մասին իրենց պատկերացումները, բերեցին անձնական օրինակներ։
Հանդիպումների ընթացքում իրականացվեցին նաև արտթերապևտիկ աշխատանքներ, ինչպես նաև վարժություններ, հոգեբանական թեստեր։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին փոքրիկ նվեր-փաթեթներ։