«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում շարունակվում է հանդիպումների շարքը։
Երկօրյա հանդիպումներին ներկա էին ՀՀ տարբեր կառույցների համայնքային ծառայողներ և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակիցներն այս անգամ ծանոթացան կանանց և տղամարդկանց իրավահավասարության, գենդերային կարծրատիպերի վերաբերյալ առկա իրավիճակին, ինչպես նաև պատկերացում կազմեցին գենդերային արդարություն և ներկայացվածություն, գենդերային վիճակագրություն, վերլուծություն թեմաների մասին։
Ծավալված քննարկումները հնարավորություն տվեցին մասնակիցներին՝ արտահայտել իրենց կարծիքներն ու տեսակետները, կիսվել սեփական փորձով, բարձրաձայնել առկա մարտահրավերներն ու խոսել դրանց մեղմացման հնարավորությունների մասին։