Եվս մեկ կարևոր հանդիպում «Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Հանդիպման հյուրերն էին ազգային ժողովի #ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Տաթևիկ Գասպարյանը, Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և #Հայաստան դաշինքի խմբակցության պատգամավոր՝ Իրինա Գասպարյանը։
Հանդիպման ընթացում մասնակիցները հանդես եկան բազմաթիվ հարցադրումներով՝ երբեմն սուր, ակտիվորեն մասնակցելով քննարկման ընացքում ծավալված բանավեճին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ պատգամավորները հրատապ լուծում պահանջվող հարցերի շուրջ կփորձեն համապատասխան լուծումներ գտնել համպատասխան կառույցների ուշադրությունը հրավիրելով դրանց վրա։