Skip to content

Լրագրողի հայտարարություն

🙋‍♀️Եթե դու կրեատիվ ես, ունես հետաքրքիր մտքեր և գաղափարներ, ապա մենք քեզ ենք փնտրում🎞

«Սոսե կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն հրավիրում է փորձառու լրագրողների` դիմելու «Կարծրատիպերի հաղթահարում» ծրագրի շրջանակներում տեսահոլովակների պատրաստելու մրցույթին․

▶️Մրցույթի արդյունքում ընտրված անհատը կամ կազմակերպությունը պետք է պատրաստի 5 տեսանյութ մինչև 10ր․ տևողությամբ,

▶️Ունենա հարցազրույց վարելու փորձ և հմտություններ,

▶️Ընտրված կազմակերպությունը/կամ անհատ լրագրողը պետք է պատասխանատու լինի տեսանյութի սյուժեի, մոնտաժման, բովանդակության և վերջնական կառուցվածքի համար։

Մրցույթին կարող են մասնակցել այն լրագրողները, որոնք ունեն տեսահոլովակների վարման և պատրաստման առնվազն երկու տարվա փորձ (հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու և սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու փորձը կդիտարկվի որպես առավելություն)։

Հետաքրքրված անձինք և կազմակերպությունները կարող են մինչև սույն թվականի փետրվարի 5️⃣-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և նախկինում իրականացրած աշխատանքների 1-2 օրինակները, ինչպես նաև գնային առաջարկ մեկ տեսանյութի պատրաստման համար հետևյալ հասցեին՝ sose․[email protected] Թեմա/Subject դաշտում նշել «տեսահոլովակ-հայտ»։

💬Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել «Սոսե» ՀԿ նախագահ Լիանա Սահակյանին

📞 +374 93 860 374 հեռախոսահամարով։