Skip to content

Օպերատորի հայտարարություն

🔔«Սոսե կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն հրավիրում է օպերատորի՝ դիմելու «Կարծրատիպերի հաղթահարում» ծրագրի շրջանակներում տեսահոլովակների նկարահանելու մրցույթին․

Պահանջվող որակավորումներն են՝

🔘Տեսանյութերի պատրաստման առնվազն 2 տարվա փորձ՝

տեսանյութերի նկարահանման և մոնտաժման

աշխատանքներում,

🔘Որակյալ տեսանյութի նկարահանում և պատրաստում,

🔘Բոլոր տեսակի սարքավորումների կիրառման փորձ .

Հետաքրքրված անձինք և կազմակերպությունները կարող են մինչև

սույն թվականի փետրվարի 5-ը ներառյալ, ուղարկել իրենց

ինքնակենսագրականը (CV), նախկինում իրականացրած

աշխատանքների օրինակները, ինչպես նաև գնային առաջարկ մեկ տեսանյութի պատրաստման համար հետևյալ հասցեին՝ sose․ngo@gmail.com: Թեմա/Subject դաշտում նշել «օպերատոր-հայտ»։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել «Սոսե» ՀԿ նախագահ Լիանա Սահակյանին +374 93 860 374 հեռախոսահամարով։