Փետրվարի 4-ին «Կանայք բանակցություններում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի կանանց և երիտասարդների համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան կոնֆլիկտաբանության հիմնական հասկացություններին, հակամարտությունների տեսակներին և փուլերին, ինչպես նաև դրանց կարգավորման միջոցներին։
Հետաքրքիր ինտերակտիվ աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան նաև բանակցման հմտություններին։
Հանդիպումը լի էր քննարկումներով, առաջարկություններով և հետագա աշխատանքների պլանավորմամբ։
#EmbassyofArmeniainTheNetherlands