Մարտի 15-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը» ծրագրի ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպմանը հրավիրված էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարզպետարանների ներկայացուցիչներ, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի վարչական շրջանների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր, ովքեր իրենց բացման խոսքում կարևորեցին միջոցառման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը ներկա էր նաև «Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը» ծրագրի համակարգողը։
Հանդիպման ընթացքում «Սոսե» կազմակերպության ղեկավարը նախ ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները, արդյունքներն ու առաջարկները, որոնք արվել են հանդիպումների ընթացքում։ Հնգամյա զարգացման պլանների գենդերազգայունության վերաբերյալ առաջարկությունների մասին առավել մանրամասն խոսեց ծրագրի փորձագետը, ինչպես նաև ներկայացրեց այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղ են գտել ծրագրի ընթացքում ստեղծված և մշակված համայնքների զարգացման նոր ընդհանուր ձևաչափի մեջ։
Հանդիպման ավարտին որոշ մասնակիցներ նույնպես ելույթ ունեցան, ողջունեցին կատարված աշխատանքը, ևս մեկ անգամ կարևորեցին առաջարկված բոլոր փոփոխությունները, որոնք կնպաստեն համայնքների հնգամյա զարգացման պլանները կանանց և տղամարդկանց կարիքներին առավել համահունչ և հասանելի դարձնելու համար։
——————————————————–
Այս դասընթացը ստեղծվել է ” Ուժեղ Կանայք Ուժեղ Համայնք” ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի
(ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները եւ եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին եւ պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։
This training is produced under the project “Stronger Women Stronger Community”, with the financial support of the UK Government’s Conflict, Stability and Security Fund, through a sub-grant from the Institute for War and Peace Reporting (IWPR). The opinions, findings and conclusions stated herein are those of the author[s] and do not necessarily reflect the official position of the UK Government or the views of IWPR.
#StrongerWomenStrongerCommunity