«Կանայք բանակցություններում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական հանդիպումը։ Մասնակիցներին ողջունեց Նիդեռլանդների դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատուն, ով կարևորեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, ինչպես նաև այն նպատակները, որոնք ընկած են ծրագրի հիմքում։
Հանդիպման սկզբում Սյունիքի մարզի մարզպետարանի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Սեյրան Ավետիսյանը խոսեց պետության քաղպաշտպանության համակարգի, ինչպես նաև անվտանգության պլանների, դրանց կարևորության և կիրառման առանձնահատկությունների մասին։ ։
Հանդիպման ընթացքում դասընթացավարի կողմից ներկայացվեցին արդյունավետ բանակցման սկզբունքները և փուլերը, բերվեցին բազմաթիվ արդյունավետ բանակցման օրինակներ։ Տարբեր դերային խաղերի և խմբային քննարկումների միջոցով մասնակիցները ամրապնդեցին բանակցային գործընթացների մասին իրենց ստացած գիտելիքները։
#EmbassyofArmeniainTheNetherlands