Skip to content

«Կանանց տնտեսական հզորացում»

Մենք շարունակում ենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ տարբեր ծրագրերի իրականացումը։

Այս անգամվա մեր հանդիպումը ուներ սոցիալ-հոգեբանական, թերապևտիկ բնույթ․ դասընթացի ժամանակ դասընթացավարը կիրառեց մանդալաթերապիայի տեխնիկան։

???? Իսկ ի՞նչ է մանդալաթերապիան։

Մանդալան շրջաններից կազմված կամ շրջանում պատկերված մի նկար է: Շրջանը ստեղծում է պաշտպանված տարածության տպավորություն, և այդ զգացողությունը նպաստում է առավել ինքնաարտահայտմանը։ Մանդալաթերապիայի օգնությամբ կարելի է խորքային մակարդակում լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ: Աշխատելով մանդալայի հետ՝ բացվում են մարդու թաքնված ռեսուրսները: Այդ ամենը տեղի է ունենում բնականորեն, սահուն կերպով: Մանդալաթերապիայի օգնությամբ կարելի է տեսնել մի շարք չլուծված խնդիրներ, ամբողջությամբ գիտակցել դրանք:

✨Մանդալաթերապիայի աշխատանքներից հետո մասնագետը վերլուծեց և քննարկեց մասնակիցների աշխատանքները։ Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր, ջերմ մթնոլորտում։ Հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

????Սոսե ՀԿ-ն իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ:

#Sweden4Armenia