Ուրախ ենք հայտնել, որ Սոսե ՀԿ-ն Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ փետրվար ամսվանից սկսել է իրականացնել «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը Սյունիքում, որի նպատակն է հզորացնել Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին, նպաստել նրանց տնտեսական հզորացմանը և մասնակցությանը հասարակական գործընթացներին, սոցիալական ինտեգրմանը, սոցիալ հոգեբանական ծրագրերի և աջակցության իրականացմանն ու տրամադրմանը,ապահով տարածքի ստեղծմանն ու ամոքմանը։