Ուրախ ենք տեղեկացնել, որ «Դադարեցնել բուլինգը» ծրագրի շրջանակներում մեկնարկել ենք մեր տեղեկատվական հանդիպումները #ՎայոցՁորի մարզի հանրակրթական դպրոցներում։ Մեր մասնագիտատական վերապատրաստված թիմը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզի #Եղեգիսի, #Վարդահովիտի, #Հերմոնի, #Հորբատեղի, #Արտաբույնքի, #Գողթանիկի, #Գետափի, #Ազատեկի, #Գլաձորի, #Վերնաշենի, #Արփիի, #Ագարակաձորի, #Մալիշկայի թիվ 1 և թիվ 2, #Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում։ Հանդիպումները իրականացվել են 5-ից 12-րդ դասարանների աշակերտների համար։ Հանդիպումներին մասնակցում էին նաև ուսուցիչներն ու տնօրերենները։
Ընթացքում ցուցադրվում էին նաև բուլինգի և կիբերբուլինգի մասին մեր անիմացիոն հոլովակները, որից հետո երեխաները իրենց կարծիքներ էին արտահայտում և լուծումներ առաջարկում։ Բոլոր հանդիպումներն անցել են շատ հետաքրքիր, հագեցած, լի քննարկումներով և հարցադրումներով։
Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել վերոնշյալ դպրոցների տնօրեններին, ինչպես նաև ուսուցչական կազմին՝ ջերմ ընդունելության, աջակցության և թեմայի արդիականությունը կարևորելու համար։
Մեր իրազեկման հանդիպումները Վայոց Ձորի մարզում առաջիկայում կշարունակվեն։ Շարունակեք ակտիվ հետևել մեր էջին, առջևում սպասվում են հետաքրքիր նորություններ։
Լուսանկարները՝ https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid0HWa7yL3tJbiysxXvJu8RJgiQ4w3WJt2uQVkC4k3Yyj3Yk4VQiT7yhPfB1Sevkdgrl