Ամփոփեցինք Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համատեղ իրականացրած «Կանայք Բանակցություններում» ևս մեկ կարևոր և արդյունավետ ծրագիր:
Մայիսի 30-ին տեղի ունեցավ «Կանայք Բանակցություններում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նորին գերազանցություն պարոն Յապ Ֆրեդերիքսը, ով կարևորեց կանանց դերն ու նշանակությունը բանակցային և խաղաղաշինական գործընթացներում։
Այնուհետև ներկայացվեցին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու արդյունքները. ծրագրի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի կանայք և երիտասարդները բարելավել են իրենց կարողություններն ու հմտությունները խաղաղաշինական և բանակցային ոլորտներում։
Պանելային քննարուկումների բանախոսներն էին ՀՀ #ԱրտաքինԳործերինախարարության Մարդու իրավունքների հարցերովմիջազգային համագործակցության բաժնի կցորդ , Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության նեչկայացուցիչը , #Պաշտպանությաննախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի առաջատար մասնագետը, #Սյունիքի և #ՎայոցՁորի մարզպետարանների առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետը եւ ավագ մասնագետը և Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, ովքեր ներկայացրեցին ոլորտում առկա մարտահրավերները։
Մասնակիցները բարձրաձայնեցին խաղաղաշինական և բանակցային ոլորտներում իրականացվող քաղաքականության, առկա մարտահրավերների, համայնքապետարաններում անվտանգության պլանների մշակման և իրականացման գործում խոչընդոտների և ընթացակարգերի վերաբերյալ հարցեր, ներկայացրեցին իրենց դիտարկումները։
Միջոցառման վերջում մասնակիցները դիտեցին ծրագրի ընթացքում նկարահանված տեսաֆիլմը, որը ամբողջ ծրագրի ամփոփումն էր։