Շարունակվում են արցախցի կանանց հետ մեր հետաքրքիր #արտթերապիաները։ Այս անգամ մեր հանդիպման
ձևաչափը մի փոքր այլ էր․ մասնակիցները աշխատում էին կտավների վրա և հատուկ առաջադրանք ունեին՝
ներկել պահանջվող գունային համադրությամբ և հերթականությամբ:
Հանդիպումն անցել է շատ հետաքրքիր, բարձր տրամադրությամբ և ոգևորվածությամբ, միմյանց հետ անկեղծ և ջերմ շփումով։ Արտթերապևտիկ աշխատանքների նպատակներից մեկն էլ այն է, որ մասնակիցները իրենց իսկապես զգան ապահով տարածքում և միջավայրում, կարողանան միմյանց հետ անկաշկանդ հաղորդակցվել և դրական լիցքեր ստանալ։
#Մեզ մոտ պայծառ գույներն ու տրամադրությունը միշտ գերիշխում են։