Skip to content

«Արագ արձագանքում» 

Աշխատանք կտավի վրա՝ մաս 2️⃣

???? Արտթերապիայի մասնակիցները ավարտին հասցրեցին իրենց կտավները, որից հետո բոլորը հերթով ներկայացրին իրենց աշխատանքները, խոսեցին աշխատանքի ժամանակ իրենց ապրումներից և հույզերից՝ ի՞նչն էր իրենց համար դժվար, արդյոք հաճույքով էին կատարում իրենց աշխատանքը, ի՞նչ զգացողություններ են ունեցել աշխատանքի ընթացքում։

Բոլոր մասնակիցները նշեցին, որ թեև աշխատանքն ուներ իր դժվարություններն ու նրբությունները, սակայն, ընդհանուր առմամբ, այն նաև շատ հաճելի, հետաքրքիր և մոտիվացնող էր։ Թերապիայի ժամանակ մասնակիցները կատարեցին նաև ռելաքսացիոն-շնչառական վարժություններ։

???? Հանդիպումն, ինչպես միշտ, շատ հետաքրքիր էր, հագեցած և սպասված։ Ուրախ ենք, որ մեր արտթերապիաներն այդքան սիրված են, և մենք միշտ շատ դրական, ջերմ և լավ արձագանքներ ենք ստանում մասնակիցների կողմից։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid038JMcRiR3yQXuUXiBsAmCEWCrK9qJUm8atQ6M76gAwdBdzJPqDPGyLxLLWmyvMpdml

#BrightColorsAndGoodVibesAlwaysPrevailWithUs

#SILC

#Sose

#artterapy????????