Շարունակում ենք «Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում ։ Հանդիպման առաջին օրը ելույթ ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը , ով մասնակցիներին ներկայացրեց կուսակցության ստեղծման , կուսակացության դերի և անդամակցության կանոնակարգերի մշակման և հաստատման ընթացակարգերը, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների կողմից տրված մի շարք կարևոր հարցերի։
Մասնակիցները նաև ծանոթացան շահերի պաշտպանությանը, լոբբինգին՝ որպես ՇՊ գործիք , ծանոթացան քաղաքականությունների մշակման փաստաթղթի կառուցվածքին։ ՇՊ դասընթացը վարում էր Նունե Պեպանյանը։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները կատարեցին մի շարք գործնական և խմբային աշխատանքններ, առանձին խմբերով վեր հանեցին համայնքային կարևոր խնդիրներ։ Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ամրապնդեցին ձեռք բերած գիտելիքները։