«Կանանց տնտեսական հզորացում» ծրագրի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված 10 կնոջ համար իրականացվեց «Կանանց հզորացում բիզնեսում» թեմայով դասընթաց։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան բիզնես պլանների մշակման, ֆինանսների արդյունավետ ղեկավարման, ինչպես նաև բիզնես ստեղծելու հետ կապված իրավական գործընթացներին։
Մասնակիցները իրենց ստացած գիտելիքները ամրապնդեցին նաև գործնական աշխատանքներով և քննարկումներով։
«Սոսե» ՀԿ-ն իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ: