Skip to content

«Արագ արձագանքում» 

🔔Այս անգամվա մեր հանդիպումը Արցախից բռնի տեղահանվածների համար իրենց իրավունքների իրազեկման մասին էր։

📃Հանդիպման ընթացքում քննարկվեցին փաստաթղթերի վերականգմանը, իրավունքներին և պարտականություններին, վարչական մարմինների հետ հարաբերություններում շահերի պաշտպանությանը առնչվող մի շարք հարցեր։ Շատ հարցադրումներ հնչեցին նաև փախստականի կարգավիճակի հետ կապված արտոնությունների, ինչպես նաև սահմանադրական պարտականությունների մասին։ Խմբային քննարկումից հետո մասնակիցները անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն ևս ունեցան։

▶️Հանդիպումն իսկապես շատ արդյունավետ էր, քանի որ մասնակիցները շատ ակտիվ էին, բարձրաձայնում էին իրենց մտահոգող հարցերը և ստանում իրենց անհրաժեշտ ինֆորմացիան։

#SILC

#sose

+3