Ավարտին հասավ «Սոսե» ՀԿ-ի հետաքրքիր նախաձեռնություններից ևս մեկը։ Օգոստոսի -ին տեղի ունեցավ «Կարծրատիպերի հաղթահարում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը: Հանդիպմանը հրավիրված էին Գորիս համայնքի համայնքապետարանի եւ վարչական բնակավայրերի ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, հետաքրքրված բնակիչներ։
Հրավիրված հյուրերի թվում էին նաև ծրագրի հերոս կարծրատիպեր հաղթահարած կանայք։ Հանդիպման սկզբում փորձագետը անդրադարձավ թեմայի արդիականությանը` առանձնահատուկ շեշտելով նաև կանանց ներուժի, ճանաչելիության կարևորությունը համայնքային և պետական մակարդակներում։ Հրավիրվածների հետ քննարկվեցին նաև այն բոլոր կարծրատիպերը, որոնց բախվում են կանայք և տղամարդիկ:
Ընթացքում ցուցադրվեցին նաև ծրագրի հերոս կանանց մասին պատմող տեսանյութերը և զուգահեռ հնչեցին թեմային առնչվող հետաքրքիր մտքեր և կարծիքներ։
Հանդիպման ավարտին փորձագետի կողմից եղան լսարանին ուղղված հարցադրումներ, որոնց նպատակն էր թեմայի հետ կապված առաջարկների հավաքագրումը և հետագա անելիքների պլանավորումը։ Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր, ակտիվ և կառուցողական առաջարկներով և քննարկումներով։
—————————————————
Այս ծրագիրը հնարավոր է դարձել «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Նյութի բովանդակությունը ﬕﬕայն «Սոսե Կանանց հիմնահարցեր» ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club)