«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում #Սիսիան համայնքում տեղի ունեցավ #ԿանանցՕրակարգ համայնքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակներում իրականացված «ՀՀ մարզերում կանանց քաղաքական պասիվ մասնակցության խնդիրները» հետազոտության նպատակներն ու արդյունքները, քննարկվեց տարբեր մարզերի օրինակներ և խնդիրներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց որոշումների կայացման գործընթացում կանանց պասիվ մասնակցության պատճառները և խնդիրները։ Մասնակիցների կողմից ներկայացվեցին առաջարկություններ՝ ակտիվացնելու կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին։
Կարևոր առաջարկություններից էր համայնքապետարանին կից ստեղծել կանանց խորհուրդ։