«Մասնակցություն համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա աշխատաժողով Վայոց Ձորի մարզի #Արենի համայնքի համայքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների և աշատակիցների, ինչպես նաև համայնքի հետաքրքրված անձանց հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև #Արենի համայնքի համայնքապետը։
Աշխատաժողովի -ին օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան կանանց և տղամարդկանց հավասարության հայեցակարգի, սոցիալականացման, գենդերային ուղղորդման հիմնական հասկացություններին։ Քննարկվեցին նաև գենդերային հավասարության օրենսդրական-ինստիտուցիոնալ կարգավորումները Հայաստանում։ Օրվա վերջում մասնակիցները կատարեցին խմբերով աշխատանք, որի ընթացքում ուսումնասիրեցին նախապես ընտրված 4 բնագավառ՝ կրթություն, առողջապահություն, քաղաքականություն և բիզնես, և առանձնացրեցին գենդերային անհավասարության և գենդերային արդարության օրինակներ։
Հանդիպման -րդ օրվա ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» Թիվ 13/25 բանաձևը, ՀՀ-ում բանաձևի իրականացման գործընթացը և ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերին, ինչպես նաև դրանց գենդերային ուղղորդման և զգայունության կարևորությանը։ Երկրորդ օրվա ընթացքում ևս մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքեր, որոնց ընթացքում խմբերը ներկայացրեցին համայնքային զարգացման գենդերային ուղղորդված իրենց ծրագրային առաջարկները։
Աշխատաժողովն անցավ շատ արդյունավետ և բովանդակալից հարցադրումներով նաև հետագա շարունակական աշխատանքների պայմանավորվածությամբ։
Այս աշխատաժողովը իրականացվել է «Մասնակցություն համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։