Կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ երկօրյա դասընթաց «Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Հանդիպման նպատակն էր ՀՀ տարբեր մարզերի համայնքապետարանների աշխատակիցներին և համայնքների հետաքրքրված անձանց ծանոթացնել կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարբեր կառույցների համայնքային ծառայողներ և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան կանանց և տղամարդկանց իրավահավասարության, կարծրատիպերի և սոցիալականացման առանձնահատկություններին , ինրպես նաև իրավահավասարության, վիճակագրության և վերլուծության մասին։