Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կարևոր հանդիպում` այս անգամ պատգամավոր կանանց հետ։
Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի, Տաթևիկ Գասպարյանի, Ալխաս Ղազարյանի և Հռիփսիմե Գրիգորյանի հետ։
Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, հանդիպած դժվարություններն ու ձեռքբերումները։ Կիսվելով իրենց փորձով՝ խրախուսեցին կանանց լինել առավել ինքնավստահ և շարունակել ակտիվ ներգրավվածություն ունենալ հասարակական-քաղաքական գործընթացներում։
Բոլոր մարզերից ժամանած մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու բազմաթիվ կարևոր հարցեր և խնդիրներ։ Հանդիպման ընթացքում պատգամավորները պատասխանեցին մասնակիցների կողմից տրված հարցերին։ Քննարկվեց նաև, որ պատգամավորները բարձրացրած խնդիրները իրենց լիազորությունների շրջանակներում կքննարկեն համապատասխան կառուցների հետ` փորձելով գտնել հնարավոր լուծումներ ։
Նման ձևաչափով հանդիպումները ևս մեկ հնարավորություն են մարզաբնակ կանանց համար` նոր եռանդով և ոգևորությամբ շարունակելու ակտիվ գործունեությունը։
Շնորհակալ ենք մեր հարգարժան պատգամավորներին արդյունավետ հանդիպման համար։