Skip to content

«Մասնակցություն համայնքների զարգացմանը»

«Մասնակցություն համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա աշխատաժողով:

Աշխատաժողովի այս անգամվա մասնակիցներն էին Վայոց Ձորի մարզի #Ջերմուկ համայնքի համայնքային

աշկատակիցներ և համայնքային տարբեր ոլորտի ներկայացուցիչներ։

🔘Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանթանալու կանանց և տղամարդկանց հավասարության հայեցակարգի, սոցիալականացման, գենդերային ուղղորդման հիմնական հասկացություններին։

☑️Քննարկվեց ՀՀ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի գենդերային ուղղորդման գործընթացը, ինչպես նաև

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ԹԻՎ 1325 բանաձևը։

📑Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կատարեցին տարբեր խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում խմբերը ներկայացրեցին համայնքային զարգացման գենդերային ուղղորդված իրենց ծրագրային առաջարկները, քննարկվեցին

կանանց և տղամարդկանց անհավասարությունները մի շարք ոլորտներում ։

🔎Բազմաթիվ օրինակների, ինտերակտիվ քննարկումների միջոցով մասնակիցները ավելի խորը պատկերացում կազմեցին թեմաների վերաբերյալ։

—————————————————

Այս աշխատաժողովը իրականացվել է «Մասնակցություն համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։