«Իմ երեխան հաճախ բուլինգի է ենթարկվում բարբառի և հագուկապի համար, երբեմն աղջկաս դասարանի որոշ երեխաներ ծաղրում են նաև մեզ՝ ծնողներիս, ինչը շատ ավելի է վիրավորում աղջկաս, և նա չի ուզում գնալ դպրոց»,- ասաց արցախցի ծնողներից մեկը հերթական հանդիպման ժամանակ։ «Դադարեցնել բուլինգը» ծրագրի շրջանակներում շարունակվում են հերթական իրազեկման հանդիպումները:
Այս անգամ իրազեկման հանդիպումներ են իրականացվել #ՎայոցՁորի մարզի #Ջերմուկ, #Եղեգնաձոր, #Արենի համայնքների և հարակից գյուղական բնակավայրերի ծնողների համար։ Մասնակիցները ծանոթացան #բուլինգ և #կիբերբուլինգ երևույթներին։ Քննարկվեցին բուլինգի ազդեցությունն ու կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները դպրոցահասակ երեխաների վրա։
Հանդիպման ընթացքում հատկապես առանձնացվեց ծնողների դերը բուլինգի հաղթահարման և կանխարգելման հարցում, ինչպես նաև կարևորվեց մշտական կապը պատասխանատու կառույցների հետ։
Հանդիպումը հագեցած էր ակտիվ քննարկումներով և հարցադրումներով։ Բոլորը միանշանակ պնդեցին, որ թեման խիստ արդիական է, ուշադրության արժանի, և նմանատիպ հանդիպումների իրականացումը պարտադիր է բուլինգը կանխարգելելու և հաղթահարելու համար։
Լուսանկարներ՝ https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid0XC2Qh5kBPaqRHjLqm9vW1uPb4XsEYw4w52uJqH4oq5uCnPBCPmwpNrP7sTsCznECl