Շարունակում ենք «Մասնակցություն համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում հանդիպումները։
Աշխատաժողովի այս անգամվա մասնակիցներն էին Վայոց Ձորի մարզի #Եղեգնաձոր համայնքի համայնքային
աշկատակիցներ և համայնքային տարբեր ոլորտի ներկայացուցիչներ։
Այս անգամ ևս մասնակիցները հնարավորություն ունեցան ծանթանալու կանանց և տղամարդկանց հավասարության
հայեցակարգի, սոցիալականացման, գենդերային ուղղորդման հիմնական հասկացություններին։ Քննարկվեց ՀՀ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի գենդերային ուղղորդման գործընթացը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ԹԻՎ 1325 բանաձևը։
Բազմաթիվ քննարկումների, օրինակների միջոցով մասնակիցները ամրապնդեցին ստացած գիտելիքները, առանձին խմբերով կատարեցին տարբեր խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում ներկայացրեցին համայնքային զարգացման գենդերային ուղղորդված իրենց ծրագրային առաջարկները։
—————————————————
Այս աշխատաժողովը ստեղծվել է Մասնակցություն համայնքների զարգացմանը»ծրագրի շրջանակներում, Միացյալ
Թագավորությանկառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության
լուսաբանմանինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր
կարծիքները,բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ
համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների
հետ։