Skip to content

«Դադարեցնել բուլինգը» Ամփոփիչ Հանդիպում

Ավարտվեց Սոսե ՀԿ-ի ևս մեկ կարևոր նախաձեռնություններից մեկը՝ «Դադարեցնել բուլինգը» ծրագիրը Վայոց Ձորի մարզում:

Ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպումը, որտեղ ներկա էին մարզպետարանի, տարբեր համայնքների, վարչական շրջանների, տարբեր պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ և հետաքրքրված անձինք։

📑Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները, ինչպես նաև հանդիպումների ընթացքում հավաքագրված առաջարկությունները։

📌Ներկաները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ կարևորելով բուլինգի կանխարգելումը և դեպքերի նվազեցումը։ Նրանք ընդգծեցին թեմայի արդիականությունը և բարձր գնահատեցին կազմակերպության կողմից ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը։ Նշվեց նաև, որ իրազեկման հանդիպումների միջոցով դպրոցներում հնարավոր կլինի ձևավորել ավելի ապահով և ներդաշնակ միջավայր, ինչը կնպաստի աշակերտների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid0V8DokkoQxxeoUXYSYxE7EHFNg8Hw2pr5p7VfoLzVpqF42tKdhQfnHDz5Avzw1Keml

#StopBullying

#stopcyberbullying

#USEmbassy

#Sose