Սույն թվականի ապրիլի 2–ին տեղի ունեցավ Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում» ծրագիրը այս անգամ Ույծ բնակավայրի վարչական կենտրոնում։
Հանդիպանը մասնակցում էր նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը արտակարգ իրավիճակների վերաբերյալ՝ մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ճգնաժամային պայմաններում դիմակայունություն ցուցաբերելու համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան աղետների տեսակներին, տարածաշրջանի հիմնական վտանգներին, դրանց առանձնահատկություններին և պատճառներին։
Մասնակիցները սովորեցին նաև անվտանգ վարքագծի կանոնները արտակարգ իրավիճակների ժամանակ։ Ինտերակտիվ խաղերի և վարժությունների միջոցով նրանք ամրապնդեցին ստացած գիտելիքները՝ սովորելով գործնականում կիրառել դրանք։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ նշեցին, որ այսպիսի նախաձեռնությունները կարևոր քայլ են ավելի տեղեկացված և դիմակայուն հասարակություն ունենալու համար։
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն




