Skip to content

«Իրազեկ և դիմակայուն քաղաքացիական հասարակություն»

Ուրախ ենք տեղեկացնել, որ սկսում ենք նոր նախաձեռնություն՝ «Իրազեկ և դիմակայուն քաղաքացիական հասարակություն» Black Sea Trust-ի համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ՀԿ-ների կարողությունների զարգացմանը, որպեսզի կարողանան դիմակայել անվտանգության մարտահրավերներին: Կազմակերպությունները ապատեղեկատվության, կիբեր հարձակումների և ոչ բավարար ինֆորմացիա ու կարողություններ ունենալու պատճառով բախվում են մի շարք խնդիրների, որոնք վնասում են նաև կազմակերպություններին՝ իրականացնելու բարձր որակի աշխատանքներ իրենց շահառուների շրջանում:

Քանի որ Սյունիքը և Վայոց Ձորը սահմանամերձ մարզեր են, իսկ աշխարհաքաղաքական մարտահրավերները և ապատեղեկատվությունը այս երկու մարզերը անընդհատ պահում են լարված տեղեկատվական անորոշության մեջ, ապա խիստ անհրաժեշտություն է

1.Զարգացնելու այս մարզերի ՀԿ -ների կարողությունները, թե ինչպես դիմակայեն ճգնաժամային պայմաններում:

2.Բարձրացնել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ՀԿ-ների արձագանքման հմտությունները:

3.Մշակելու ճգնաժամային պլան ՀԿ-ների համար՝ արտակարգ իրավիճակներում դիմակայելու համար: