Մեկնարկեց «Հզորացնել կանանց կարողությունները՝ հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագիրը։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ծրագիրը համախմբեց Հայաստանի մարզերից հետաքրքրված կանանց և երիտասարդներին, ովքեր ցանկանում են դառնալ ավելի ակտիվ որոշում կայացնողների շարքերում։
Եռօրյա ինտենսիվ դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան փափուկ հմտությունների (soft skills) կարևորությանը, արդյունավետ հաղորդակցության սկզբունքներին, հաղորդակցության հիմնական բաղադրիչներին և խոչընդոտներին։ Մասնակիցները ծանոթացան նաև բանակցությունների արվեստին, շահերի պաշտպանության գործընթացին։
Մասնակիցները պատրաստեցին հանրային ելույթներ, ստացան արձագանքներ դասընթացավարի կողմից։ Դասընթացն անցավ բավականին հագեցած խմբային աշխատանքներով ստացած հմտություներն առավել խորացնելու նպատակով։.
Ծրագրի շրջանակներում սպասվում են բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ։ Հետևեք մեզ՝ բաց չթողնելու ամենահետաքրքիրը։