«Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում» ծրագրի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Սիսիանի Որոտնավան գյուղում։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել համայնքի իրազեկվածությունը արտակարգ իրավիճակների վերաբերյալ՝ մասնակիցներին տրամադրելով թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ՝ ճգնաժամային պայմաններում ստեղծված իրավիճակներին վստահ ու արդյունավետ արձագանքելու համար։
Հանդիպմանը ներկա էին համայնքային աշխատողներ, ուսուցիչներ և մանկապարտեզի աշխատակիցներ, Արցախից տեղահանված անձինք, ինչպես նաև համայնքի այլ հետաքրքրված անդամներ։
Մասնակիցները ծանոթացան աղետների տեսակներին, տարածաշրջանին բնորոշ ռիսկերին, դրանց պատճառներին ու կանխարգելման ուղիներին։
Մասնակիցները նաև ծանոթացան անվտանգ վարքագծի կանոններին արտակարգ իրավիճակների դեպքում։
Ինտերակտիվ վարժությունների ու խաղերի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում ամրապնդել ստացած գիտելիքները։
Մասնակիցներն ընդգծեցին նման նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք մեծ ներդրում են համայնքի դիմակայունության և անվտանգության բարձրացման գործում։