«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացավ ևս մեկ կարևոր հանդիպում։
Մասնակիցները հնարավորություն ունեցան բաց ձևաչափով հանդիպել Ազգային ժողովի պատգամավորներ՝ Հերիքնազ Տիգրանյանի, Տաթևիկ Գասպարյանի, Լիլիթ Ստեփանյանի, Ալխաս Ղազարյանի և Տիգրան Պարսիլյանի հետ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրացրեցին իրենց հուզող մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես համայնքային, այնպես էլ կառավարության կողմից լուծում պահանջող խնդիրներին։ Պատգամավորները մեծ պատրաստակամությամբ պատասխանեցին բարձրացվող հարցերին, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռքբերվեց, այն մասին, որ կփորձեն լրացուցիչ ճշտումներ պահանջող հարցերը քննարկել պատասխանատու կառույցների հետ և արդյունքների վերաբերյալ ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ։
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները ծանոթացան ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացին՝ կուսակցությունների համատեքստում։ Քննարկվեցին կուսակցությունների ծրագրերի կարևորությունը և ընդհանրապես ռազմավարական փաստաթղթերի մշակման նպատակը, բովանդակությունն ու կառուցվածքը:
Հանդիպման ավարտին պատգամավորներն հորդորեցին ներկաներին լինել առավել ակտիվ և ներգրավված քաղաքական գործընթացներում.
«Վստահ եղեք ձեր ներուժի նկատմամբ։ Շարունակեք զարգացնել ձեր համայնքները և եղեք օրինակ մյուս կանանց համար։»
Նրանց խոսքերը կարևոր ուղերձ էին մտածելու, նախաձեռնելու և համայնքները վերափոխելու մասին։
Հանդիպումների շարքը կշարունակվի։